Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բասկետբոլի հավաքականի մարզիչը` Շվեդիայի դեմ առաջիկա խաղի մասին

Բասկետբոլի հավաքականի մարզիչը` Շվեդիայի դեմ առաջիկա խաղի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը խոսել է առաջիկա հանդիպման մասին. «Հաղթանակի դեպքում մենք կերաշխավորենք մեր տեղը հաջորդ փուլում։ Դեռ ավելին, հաղթանակը թույլ կտա մեր ենթախմբում 1-ին հորիզոնականում հայտնվելու շատ մեծ շանսեր ստանալ: Շվեդիայի հավաքականը մեծ հարգանքի արժանի մրցակից է, որն ինձ համար ամենաուժեղ մրցակիցն է այս խմբում։ Շվեդներն արդեն 5-6 տարի խաղում են նույն մարզչի՝ Վեդրան Բոսնիչի գլխավորությամբ։ Շվեդիայի ներկայիս կազմը միջազգային խաղերի բավական մեծ փորձ ունի։ Որպես թիմ, նրանք շատ լավ են պաշտպանվում և հարձակվում, քանի որ վաղուց են խաղում միասին։ Իհարկե, Շվեդիան էլ ունի թույլ կողմեր, որոնցից մենք կփորձենք հնարավորինս արդյունավետ օգտվել առաջիկա խաղում: Ուրախ եմ, որ առանց կադրային կորուստների ենք մոտենում խաղին։ Սա առաջին դեպքն է, երբ կորուստներ չունենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է մարզիչը:

Շվեդիա-Հայաստան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին և կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]