Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դամասկոսում վեց տարում առաջին անգամ կանցկացնեն միջազգային արդյունաբերական ցուցահանդես

Դամասկոսում վեց տարում առաջին անգամ կանցկացնեն միջազգային արդյունաբերական ցուցահանդես
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իշխանությունները պատերազմի պատճառով վեցամյա ընդմիջումից հետո պատրաստվում են Դամասկոսում արդյունաբերական ապրանքների 59-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը, որն իր աշխատանքը կսկսի օգոստոսի 17-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Սիրիայի Էկոնոմիկայի եւ արտաքին առեւտրի նախարար Սամեր ալ Հալիլը:

Դամասկոսի արդյունաբերության միջազգային ցուցահանդեսը մինչեւ Սիրիայում պատերազմի սկսվելը ամենահինն ու ամենախոշորներից մեկն Էր համարվում մերձավորարեւելյան տարածաշրջանում: Այն առաջին անգամ անցկացվել Է 1954 թվականին, իսկ վերջին անգամ՝ 2011 թվականին: Այժմ Սիրիայի իշխանությունները մտադիր են ցուցահանդեսին վերադարձնել երբեմնի կարեւորությունը:

«Աշխատանքը եռում Է, հարկավոր Է ամեն ինչ կարգի բերել: Իհարկե, որպեսզի գործարարները վերստին ժամանեն այստեղ, ինչպես եւ նախապատերազմյան շրջանում, պետք Է ժամանակ անցնի: Մարդիկ պետք Է համոզվեն, որ այստեղ անվտանգ Է, իսկ Սիրիայի արդյունաբերությունը վերականգնվում Է: Բայց նույնիսկ այս տարի մենք ակնկալում ենք աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 2 հազար պատվիրակությունների ժամանում»,-ասել Է ալ Հալիլը:

«Մեր երկրում երկու ճյուղ՝ տեքստիլ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, աճ են արձանագրում: Պատերազմի պատճառով բազմաթիվ գործարաններ կանգ են առել, դրանցից մի քանիսն ավերված են: Բացի այդ, մենք պատժամիջոցների տակ ենք: Այդուհանդերձ, այս տոնավաճառի շնորհիվ մեծ հույս ունենք ժամանակակից սարքավորումների մատակարարման պարտավորագրեր կնքել»,-հավելել Է նախարարը:

Ալ Հալիլի խոսքով՝ ցուցահանդեսի բացումը պլանավորված Է օգոստոսի 17-ին, այն կտեւի մեկ շաբաթից փոքր-ինչ ավելի: Այդ ընթացքում այստեղ կներկայացվեն տարատեսակ սարքավորումներ, մեքենաներ, հատուկ տեխնիկա, շինարարական նյութեր, ինչպես նաեւ լայն սպառման ապրանքներ եւ սննդի արդյունաբերության նմուշներ: Ներկայում տեղի բանվորները նախապատրաստում են տաղավարներն ու ցուցադրման գոտիները, բայց արդեն այժմ պատրաստ են Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի տաղավարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]