Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օբամայի թվիթը Շառլոտսվիլլի դեպքերից հետո ամենատարածվածն Է դարձել Twitter-ի պատմության մեջ

Օբամայի թվիթը Շառլոտսվիլլի դեպքերից հետո ամենատարածվածն Է դարձել Twitter-ի պատմության մեջ
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի թվիթը Շառլոտսվիլլում աջ ծայրահեղականների եւ նրանց հակառակորդների ընդհարումներից հետո ամենից տարածվածն Է դարձել Twitter-ի գոյության ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են favstar.fm կայքի տվյալները, որը հետեւում Է օգտատերերի ակտիվությանը:

Twitter-ում Օբաման մեջբերում Է կատարել հարավաֆրիկացի պետական եւ քաղաքական գործիչ Նելսոն Մանդելայի խոսքից: Ինչպես գրել Է Independent-ը, թվիթին կցված Է Օբամայի լուսանկարը մանկապարտեզի լուսամուտի մոտ, որը 2011 թվականին արել Է լուսանկարիչ Փիթ Սոուզան: Պատուհանից միասին նախագահին են նայում տարբեր ռասաների երեխաներ:

«Ոչ ոք չի ծնվում այլ մարդու նկատմամբ ատելությամբ մաշկի գույնի, ծագման կամ կրոնի պատճառով: Մարդիկ պետք Է սովորեն ատել, եւ եթե նրանք կարող են սովորել ատել, ապա նրանց կարելի Է սովորեցնել սիրել, որովհետեւ սերն ավելի բնական Է մարդու սրտին, քան դրա հակադրությունը – Նելսոն Մանդելա»,- գրել Է Օբաման: Գրությունը բաժանվել Է երեք թվիթի:

Առաջին մասը հավաքել Է ավելի քան 2,73 միլիոն լայք: Ավելի վաղ ամենից ավելի ժողովրդականություն վայելող թվիթը երգչուհի Արիանա Գրանդեի գրությունն Էր Մանչեսթրում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո. «Կոտրված եմ: Ամբողջ սրտով ցավում եմ, շատ եմ ցավում: Բառեր չունեմ ասելու»: Այս թվիթը հավաքել Էր 2,72 միլիոն լայք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]