Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատանի հասակում մարզալիցքը բարելավում Է ուղեղի աշխատանքը ծերության օրոք. գիտնականներ

Պատանի հասակում մարզալիցքը բարելավում Է ուղեղի աշխատանքը ծերության օրոք. գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի նեյրոֆիզիոլոգները մի շարք անսովոր փորձարկումներ են անցկացրել առնետների վրա, որոնք ցույց են տվել, որ պատանության տարիներին լիցքային վարժություններն իրապես բարելավում են երկարաժամկետ ու կարճաժամկետ հիշողության աշխատանքը ծերության շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է eNeuro հանդեսում հրապարակված հոդվածում:

Վերջին տարիներին հետազոտողների միանգամից մի քանի խմբեր պարզել են, որ սպորտով ինտենսիվ զբաղվելը եւ լիցքային վարժությունները նկատելիորեն բարելավում են ուղեղի աշխատանքը: Օրինակ, 2008 թվականին ավստրալացի գիտնականները հայտնաբերել են, որ 50-րոպանոց զբոսանքները զգալիորեն բարելավել են հիշողությունը եւ կենտրոնացումը տարեց մարդկանց մոտ, իսկ 2015 թվականին նրանց իտալացի գործընկերները ցույց են տվել, որ ֆիզիկական վարժությունները նյարդային բջիջներին օգնում են մյուս նեյրոնների հետ նոր կապեր ձեւավորել վնասվածքների կամ նոր հմտությունների յուրացման ժամանակ: Այդ փորձերը երկու հետաքրքիր բան են մատնանշել. դրանք հաստատել են, որ մարզական պարապմունքներն իսկապես բարելավում են կարճաժամկետ հիշողությունը ֆիզիկական բեռնվածություններից անմիջապես հետո եւ նշել, որ լիցքային վարժությունները հիշողությունը բարելավում են նաեւ երկարաժամկետ առումով:

Մասնավորապես, «մանկության» շրջանում ընդամենը վեց շաբաթվա ինտենսիվ վարժությունները բավական են եղել այն բանի համար, որ նկատելիորեն բարելավվի կենդանիների հիշողության աշխատանքն առաջացած տարիքում, ինչի շնորհիվ նրանք անհամեմատ ավելի լավ են հիշել լաբիրինթոսից դուրս գալու ուղիները եւ այն ավելի արագ են գտել իրենց անծանոթ իրադրության մեջ, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]