Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Անգլիայում ընտրել են լավագույն գոլը պրեմիեր-լիգայի պատմության մեջ

Անգլիայում ընտրել են լավագույն գոլը պրեմիեր-լիգայի պատմության մեջ
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայում ամփոփվել են տեղական պրեմիեր-լիգայի՝ երկրի գլխավոր ֆուտբոլային դիվիզիոնի պատմության մեջ լավագուն գոլի ընտրության քվեարկության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցման արդյունքների համաձայն, որն անցկացվել Է BBC Sport կայքում, լավագույնն Է ճանաչվել «Արսենալի» ֆուտբոլիստ Դենիս Բերգքամփի գոլը 2002 թվականին «Նյուքասլի» հետ կայացած մրցախաղում: Այդ գոլը հավաքել Է ձայների 31 տոկոսը:

Անգլիական պրեմիեր-լիգան հիմնվել Է 1992 թվականին, իսկ առաջին սեզոնը եղել Է 1992/93-ը: Մինչ այդ անգլիական ֆուտբոլի գլխավոր լիգայի մրցախաղերն անցկացվում Էին Առաջին դիվիզիոնի հովանու ներքո:

BBC Sport-ի հարցման մեջ երկրորդ տեղն զբաղեցրել Է «Լիդսի» հարձակվող գանացի Թոնի Եբոայի գոլը 1995 թվականին «Ուիմբլդոնի» հետ կայացած հանդիպման ընթացքում (ձայների 29 տոկոսը), երրորդը՝ «Մանչեսթր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի գոլը 2011 թվականին «Մանչեսթր Սիթիի»հետ տեղի ունեցած մրցախաղում (22 տոկոս), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ