Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լռության տասը րոպեն ժողովրդականություն Է ձեռք բերում iTunes չարթում

Լռության տասը րոպեն ժողովրդականություն Է ձեռք բերում iTunes չարթում
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասը րոպե լռության ձայնագրությունը ժողովրդականություն Է ձեռք բերում ամերիկյան iTunes չարթում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Independent հրատարակությունը: Օգտատեր Սամիր Մեզրահին A a a a a Very Good Song («Շաաաատ լավ երգ») կոմպոզիցիան թողարկել Է օգոստոսի 7-ին: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ դրա միջոցով կատարողը մտադիր Է լուծել այն խնդիրներից մեկը, որին հանդիպում են Apple iTunes-ի օգտատերերը. ավտոմոբիլում iPhone-ը ստերոհամակարգին միացնելիս ավտոմատ կերպով միանում Է ցանկում ըստ այբուբենի առաջին երգը:

Դրա հետեւանքով օգտատերն ամեն անգամ հարկադրված Է երաժշտության ունկնդրումն սկսել միեւնույն երգով:

Նշվում Է, որ Մեզրահիի «երգը» բովանդակում Է լռության տասը րոպե, iTunes-ում արժե 99 ցենտ եւ այս պահին ամերիկյան չարթում զբաղեցնում Է 19-րդ հորիզոնականը՝ բարձրանալով 18 տող, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]