Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գիտնականները ճաղատացման դեմ պայքարի նոր միջոց են գտել

Գիտնականները ճաղատացման դեմ պայքարի նոր միջոց են գտել
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները գտել են ճաղատացման դեմ պայքարի նոր միջոց: Համապատասան հետազոտությունը հրապարակվել Է Nature Cell Biology հանդեսում, դրա մասին հակիճ հաղորդվում Է Լոս Անջելեսի (ԱՄՆ) Կալիֆոռնիայի համալսարանի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնագետներն առաջարկել են գեղձաբշտիկում ակտիվացնել ցողունային բջիջները, որոնք պատասխանատու են մազերի աճի համար՝ օրգանիզմի տարրական միավորի մեջ լակտատների (կաթնաթթվի աղերի) արտադրության ապաարգելափակման միջոցով:

Մասնագետներն ստեղծել են երկու պատրաստուկներ (որոնք ստացել են RCGD423 եւ UK5099 անվանումները), դրանք մաշկին քսելիս խթանում են լակտատների արտադրությունը: Գիտափորձերը կատարվել են կրծողների վրա, փորձագետները կարծում են, որ պատրաստուկներն արդյունավետ կլինեն նաեւ մարդկանց համար: Մասնագետները գտնում են, որ նոր պատրաստուկները կիրառում կգտնեն ճաղատացման դեմ պայքարելիս, այդ թվում՝ հորմոնալ հավասարակշռախախտմամբ կամ քիմիաբուժություն անցնող, ինչպես նաեւ սթրեսային վիճակներում գտնվող անձանց մոտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]