Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թրամփի ժողովրդականության վարկանիշը նոր ռեկորդային ցածր ցուցանիշ Է արձանագրել

Թրամփի ժողովրդականության վարկանիշը նոր ռեկորդային ցածր ցուցանիշ Է արձանագրել
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը նոր ռեկորդային ցածր ցուցանիշ Է արձանագրել. պետության ղեկավարի գործունեությանը հավանություն Է տալսի ամերիկացիների միայն 34 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Gallup International սոցիոլոգիական ծառայության կազմակերպած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են օգոստոսի 14-ին:

Ներկայացված տվյալների համաձայն՝ օգոստոսի 13-ի դրությամբ հարցվածների 34 տոկոսը հանդես Է եկել Թրամփի աջակցությամբ, իսկ 61 տոկոսը անբավարար գնահատական Է տալիս նրա աշխատանքին: Հարցմանը մասնակցել Է 1,5 հազար մարդ, վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը:

Ինչ վերաբերում Է դինամիկային, ապա օգոստոսի 10-11-ին Թրամփի աջակցման մակարդակը պահպանվում Էր 37 տոկոսh մակարդակի վրա: Ընդհանուր առմամբ այդ ցուցանիշն օգոստոսին 38 տոկոսից ավելի չի բարձրացել:

Նախորդ հակառեկորդը սահմանվել Էր մարտի 28-ին, երբ Թրամփին աջակցում Էր հարցվածների 35 տոկոսը, իսկ նրան դեմ Էր արտահայտվում 59 տոկոսը: Թրամփի ժողովրդականության բարձրակետը, չհաշված Սպիտակ տանը գտնվելու նրա առաջին շաբաթը, բաժին Է ընկնում մարտի 11-ին, երբ երկրի քաղաքացիների 45 տոկոսը հավանություն Էր տալիս նրա գործունեությանը: Հակառակ կարծիքն ուներ 49 տոկոսը: Թրամփի նախորդների՝ դեմոկրատ նախագահներ Բարաք Օբամայի եւ Բիլ Քլինթոնի վարանիշները երբեք ցած չեն իջել 38 տոկոսից եւ 37 տոկոսից համապատասխանաբար: Նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի աջակցման մակարդակը մի անգամ ընկել Է մինչեւ 25 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AFP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]