Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկների մասին

Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավատում է, որ ընթացիկ  տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական ակումբի իրականացրած տրանսֆերներն ավելի կուժեղացնեն թիմի կազմը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ձեռք բերած երեք ֆուտբոլիստներից երկուսը` Ռոմելու Լուկակուն և Նեմանյա Մատիչը լավ խաղով աչքի ընկան անգլիական Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղում: Ռոմելու Լուկակուն դարձել է դուբլի հեղինակ, իսկ Նեմանյա Մատիչը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:    

Թիմի երրորդ նոր ֆուտբոլիստը Շվեդիայի ազգային հավաքականի պաշտպան Վիկտոր Լինդելյոֆն է, ով հայտավորված չէր «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղում, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է նրան ավելի շատ ժամանակ հատկացնել թիմի խաղին հարմարվելու համար:

Daily mail-ի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգծել է, որ թիմի նորեկները շատ լավ ֆուտբոլիստներ են և համապատասխանում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղաոճին: «Մատիչը շատ մեծ աշխատանք է կատարում: Նա փորձում է դաշտի կենտրոնում տիրել բոլոր գնդակներին: Լուկակուն Պրեմիեր լիգայի առաջին տուրում երկու գոլի հեղինակ դարձավ, իսկ Լինդելյոֆին ժամանակ է հարկավոր իր որակները ցույց տալու համար:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը հավելել է, որ իր համար անակնկալ էր Մատիչին վաճառելու «Չելսի»-ի որոշումը: «Միևնույն ժամանակ, ես ուրախ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարողացավ ձեռք բերել նրա տրանսֆերը»,- ասել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը նաև հույս է հայտնել, որ մեկնարկած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ավելի լավ հանդես կգա: «Մենք պատրաստվում ենք ամեն ինչ անել թիմը նախկին մակարդակին հասցնելու համար: Դա միշտ բարդ է, բայց մենք ներդնելու ենք բոլոր ջանքերը»,- ասել է նա:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]