Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանն սպառնում Է դուրս գալ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեպքում

Իրանն սպառնում Է դուրս գալ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեպքում
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն սպառնում Է դուրս գալ միջուկային համաձայնագրից, եթե Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանի Թեհրանի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:

«Եթե ԱՄՆ-ը ցանկանա դիմել նույն այն մեթոդներին (պատժամիջոցներին), ապա մենք կարճ ժամանակամիջոցում, ոչ թե շաբաթվա կամ ամսվա ընթացքում, այլ մի քանի օրից կամ ժամից, կվերադառնանք նախկին իրադրությանը (միջուկային գործարքի կնքմանը նախորդած)»,- Ռոուհանիի խոսքը մեջբերում Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Իրանը եւ համաշխարհային տերությունների «վեցյակը» (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Գերմանիան) 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական միջուկային ծրագրի բազմամյա խնդրի կարգավորման շուրջ՝ ընդունելով Համատեղ համապարփակ գործողությունների պլանը, որի իրագործումն սկսելու մասին հայտարարվել Է 2016 թվականի հունվարի 16-ին:

Այն նախատեսում Է Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ այդ երկրի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]