Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ծաղկաձորում անցկացվեց «ԷՊԻԿ» բացօթյա ռոք փառատոնը

Ծաղկաձորում անցկացվեց «ԷՊԻԿ» բացօթյա ռոք փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոստելեկոմ-Հայաստանի» հովանավորությամբ օգոստոսի 12-ին և 13-ին Ծաղկաձոր քաղաքում անցկացվել է «ԷՊԻԿ» բացօթյա ռոք- փառատոնը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռոստելեկոմն» ապահովել էր փառատոնի անցկացման ողջ տարածքը անվճար WiFi կապով, և մասնակիցները հեշտությամբ կարողանում էին երկու օր կիսել իրենց տպավորությունները և ուղիղ միացումներ ունենալ ընկերների ու հարազատների հետ։

Փառատոնը կազմակերպվել էր «Արմենիա թրեվլ» ընկերության կողմից «ԷՊԻԿ» միջազգային ամառային դպրոցի շրջանականերում, որին աջակցել էր նաև «Հայաստանի ռոք- ասոցիացիան», իսկ գլխավոր ինֆորմացիոն հովանավորն էր «Վան» ռադիոկայանը։

«ԷՊԻԿ» բացօթյա ռոք-փառատոնի ընթացքում ելույթներով հանդես են եկել  «ԴՈԳՄԱ», «Ոստան հայոց», «Որդան կարմիր»,  «ԷՄՊԻՐԵՅ» և այլ խմբեր, ինչպես նաև հանրահայտ մենակատար Գոռ Սուջյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]