Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախում իրավիճակը վերահսկելի է. Ադրբեջանի վարքագիծն ահաբեկչություն է. Դավիթ Բաբայան

Արցախում իրավիճակը վերահսկելի է. Ադրբեջանի վարքագիծն ահաբեկչություն է. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը վերահսկելի է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասաց, որ հակառակորդի ահաբեկչական, հանցավոր գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակն անդառնալի կորուստ ունեցավ: «Մենք բոլորս  ցավում ենք, որովհետեւ ցանկացած երիտասարդ կյանքի կորուստ անդառնալի է, հատկապես մեր ժողովրդի համար: Մենք գործ ունենք այսպիսի մի աննորմալ երկրի, հարեւանի հետ»,-ասաց նա: Դավիթ Բաբայանի խոսքով՝ սա ոչ թե մարտի բռնկվել է կամ հարձակում, սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն:

Արցախի պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Մովսիսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]