Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահը հանդիպել է Ստամբուլի փոխնահանգապետի հետ

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահը հանդիպել է Ստամբուլի փոխնահանգապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանը հանդիպել է Ստամբուլի փոխնահանգապետ Ազիզ Մերջանի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:

Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում:

Հանդիպման ժամանակ Գարեգին Բեկչյանը Ստամբուլի փոխնահանգապետին տեղեկություններ է հայտնել պատրիարքի ընտրության շուրջ տեղի ունեցող ներկայիս զարգացումների վերաբերյալ:

Հանդիպումն  անցել է մամուլի համար փակ պայմաններում:

Պոլսո Հայոց պատրիարքարանը հուլիսին  տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տնօրինությամբ Ստամբուլի նահանգապետարան էր ներկայացրել պատրիարքական ընտրություն անցկացնելու խնդրագիր:

Խնդրագրի հետ նահանգապետարան են ներկայացվել հանգստյան կոչված Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի մասին բժշկական տեղեկանքները, ինչպես նաև նրա համար խնամակալ կարգելու մասին դատական որոշումը:

Խնդրագրի մեջ ներկայացված են նաև 2017 թվականի մարտի 15-ին գումարված Եկեղեցական համագումար ժողովի ժամանակ պատրիարքական տեղապահի ընտրության արդյունքները:

Պոլսո Հայոց պատրիարքարանում 2016 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ քննարկվել էր հարցն այն մասին, որ 2008 թվականի մայիսից պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դադարել է պաշտոնավարել և պատրիարքական աթոռի ընթացիկ գործերը կատարելու համար պատրիարքական ընդհանուր փոխանորդ է ընտրվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

«Եկեղեցական կանոններն ու ավանդույթն ուխտի լուծարման համար բավարար են համարում յոթ տարվա բացակայությունը: Հետևաբար, Պատրիարքի ութ տարվա բացակայությունը հաստատում է «Պատրիարքական ուխտի» լուծարումը: 2015 թվականի դատաբժշկական հանձնախմբի տեղեկագրով վավերացված է Պատրիարքի ոչ գործուն լինելու հանգամանքը:

Վերոնշյալ փաստերը հաստատում են, որ Պատրիարքական աթոռը մնացել է թափուր: Ուստի Ժողովական հայրերը միաձայն որոշել են «հանգստյան կոչված» համարել Ն. Ա. Տ. Մեսրոպ Բ. Ս. Պատրիարք Հորը և անվանել նրան «ՊԱՏՐԻԱՐՔ Ի ՀԱՆԳՍՏԵԱՆ»,- ասվում էր ժողովի արդյունքներով ընդունված զեկույցում:

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները նախաձեռնող խումբն ընտրությունների անցկացման ամսաթվի վերաբերյալ առաջարկություն էր ուղարկել Ստամբուլի նահանգապետարան:

Նահանգապետարան ուղարկված փաստաթուղթը ստորագրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանի կողմից:

Նախաձեռնող խմբի նախնական որոշման համաձայն` դեկտեմբերի 10-ին հայկական համայնքը պետք է ընտրի պատվիրակներ, իսկ պատվիրակներն էլ դեկտեմբերի 13-ին` պատրիարք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]