Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում հայկական եկեղեցի է օծվել, որի երեսպատման համար օգտագործվել է 250 տոննա հայկական տուֆ

Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում հայկական եկեղեցի է օծվել, որի երեսպատման 
համար օգտագործվել է 250 տոննա հայկական տուֆ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում նախօրեին օծվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Տեղի հայերի ջանքերով դրա կառուցումը մոտ 10 տարի է տևել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ- ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնից,  հայկական ճարտարապետության ավանդույթներն ամփոփող սրբավայրի բարձրությունը 37 մետր է, երեսպատման համար օգտագործվել է 250 տոննա հայկական տուֆ:

Վլադիմիրի երկրամասում մոտ 30 հազար հայ է ապրում: Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի խոսքով՝ Ռուսաստանում այս պահին գործում է 47 հայկական եկեղեցի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]