Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեոնարդո դի Կապրիոն կմարմնավորի Լեոնարդո դա Վինչիին

Լեոնարդո դի Կապրիոն կմարմնավորի Լեոնարդո դա Վինչիին
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն նկարիչ եւ գիտնական-գյուտարար Լեոնարդո դա Վինչիին կմարմնավորի Վերածննդի դարաշրջանի հանճարի կենսագրության Էկրանավորման մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deadline Hollywood պորտալը: Բացի դերասանական աշխատանքից, դի Կապրիոն կդառնա ֆիլմի պրոդյուսերներից մեկը, որը նկարահանվելու Է ըստ ամերիկացի կենսագիր Ուոլթեր Այզեքսոնի գրքի. այն վաճառքում կհայտնվի 2017 թվականի հոկտեմբերին:

Ֆիլմի նկարահանումների սկսվելու ամսաթիվը դեռ հայտնի չԷ: Էկրանավորման իրավունքի համար պայքարում Էին Paramount եւ Universal խոշորագույն կինոստուդիաները: Լեոնարդո դի Կապրիոն, դերասանի պաշտոնական կենսագրության համաձայն, իր անունն ստացել Է դա Վինչիի պատվին: Նրա մայրը, երբ երեխան առաջին անգամ խաղացել Է նրա արգանդում, կանգնած Է եղել Ուֆիցիի իտալական պատկերասրահում մեծ վարպետի աշխատանքի առջեւ:

Դերասանը կարիերայում իր միակ «Օսկար»-ը 2016 թվականին ստացել Է «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում «Փրկվածը» կինոնկարի համար: Նա նաեւ խաղացել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Տիտանիկ», «Լողափ», «Նյու Յորքի հրոսակախմբերը», «Բռնիր ինձ, եթե կարող ես», «Ավիատոր», «Նզովյալների կղզին», «Սկիզբ», «Մեծ Գեթսբին», «Գայլը՝ Ուոլ Սթրիթից» ժապավենները:

Տարբեր ժամանակներում նա հանդիպել Է թոփ-մոդելներ Հելենա Քրիսթենսենի, Ժեզել Բյունդհենի, Բար Ռաֆայելի, Թոնի Հառնի հետ:

Դի Կապրիոյի մտերիմներն են եղել նաեւ դերասանուհի Բլեյք Լայվլը եւ երգչուհի Ռիհաննան: Նա ամուսնացած չի եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]