Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Կազմակերպված խմբի կողմից գողության կատարելու մեջ մեղադրվող մոլդովացին տեղափոխվել է Հայաստան


ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանության քրեական հետախուզության վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով օգոստոսի 11-ին Հայաստան  է տեղափոխվել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի  1984 թվականին  ծնված Միխայիլ Կ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից,  33-ամյա մոլդովացին  2016  թվականի  դեկտեմբերի 16-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի  3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (գողությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Խափանման միջոցը` կալանք:

Նույն օրը Երևանի Բորյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ հայտնաբերվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 1975 թվականին ծնված Արմեն Հ.-ն, ով 2016 թվականին փետրվարի 15-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 118 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով առաջադրված մեղադրանքով:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ