Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բավցևիչը մեկնաբանել է բասկետբոլի հավաքականի հնարավորությունները առաջիկա խաղում

Բավցևիչը մեկնաբանել է բասկետբոլի հավաքականի հնարավորությունները առաջիկա 
խաղում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության նախընտրական փուլի՝ օգոստոսի 12-ին կայանալիք Սլովակիա-Հայաստան հանդիպումից առաջ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը մեկնաբանություն է տվել առաջիկա խաղի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲՖ մամուլի քարտուղարությունից, գլխավոր մարզիչը նշել է, որ առաջիկա հանդիպումը շատ կարևոր է մրցող թիմերի համար։

«Կարծում եմ, որ հաղթանակի դեպքում մենք գործնականում կապահովենք մեր տեղը հաջորդ փուլում։ Բավական հավասար խումբ է, որտեղ տանտերերը հաղթել են բոլոր խաղերում։ Մենք այս պահին լավ իրավիճակում ենք, քանի որ հաղթել ենք տնային 2 խաղերում։ 4-րդ տուրի մյուս խաղում Բոսնիա և Հերցեգովինան հյուրընկալելու է Շվեդիային։ Այս տուրից հետո կստանանք շատ հարցերի պատասխաններ»,- ասել է Բավցևիչը:

Գլխավոր մարզիչը լավ ծանոթ է Սլովակիայի հավաքականին, քանի որ օգոստոսի 2-ին իր թիմը մրցել է նրանց հետ Երևանում։

«Հավասար կազմ ունեն, որտեղ առանձնանում է Ռանչիկը՝ Սլովակիայի պատմության լավագույն բասկետբոլիստը։ Եթե Սլովակիան պարտվի, ապա 90 տոկոսով դուրս կմնա հետագա պայքարից, ուստի սա նրանց համար լինել կամ չլինելու խաղ է։ Ցավոք, մենք որոշակի կադրային խնդիրներ ունենք։ Ալան Հեսը վնասվածքի պատճառով չմասնակցեց Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղին։ Նա սկսել է մարզվել և խաղը ցույց կտա, թե որքանով է վերականգնվել։ Վերջին խաղում գլխին հարված էր ստացել Անդրանիկ Չրաբաշը և նրա մասնակցությունը հարցականի տակ է։ Խաղից առաջ կտեսնենք, թե արդյոք Չրաբաշը պատրաստ է խաղին։Եթե մենք ցանկանում ենք հաղթել, ապա չպետք է թույլ տանք մրցակցին վաստակել 70-ից ավել միավոր։ Պետք է պաշտպանությունում շատ ուշադիր լինենք և առավելագույնս կենտրոնացած գործենք»,- եզրափակել է Բավցևիչը:

Սլովակիա-Հայաստան հանդիպումը կկայանա Բրատիսլավայի «Հանտ Արենայում» և կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին: Հանդիպման ուղիղ հեռարձակումը կցուցադրվի YouTube-ով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]