Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Չինաստանում խոշոր ջրամբարներից մեկի պատնեշի քանդվելու հետևանքով մի քանի տասնյակ տներ հայտնվել են ջրի տակ


ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական Չինաստանում ջրամբարներից մեկի պատնեշի քանդվելու հետևանքով մի քանի տասնյակ տներ հայտնվել են ջրի տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Սինխուա»-ին, արագ տեմպերով ավելի քան 700 մարդ տարհանվել է:

Տևական ժամանակ անդադար անձրևների հետևանքով օգոստոսի 12-ին` վաղ առավոտյան, 40 հազար խմ տարողունակությամբ ջրամբարներից մեկի պատնեշից ջրի արտահոսք է սկսվել: Արդյունքում պատնեշը քանդվել է: Տեղի լրատվամիջոցները փոխանցում են, որ պատնեշի քանդված հատվածի լայնությունը կազմել է 10 մետր: Տեղի իշխանությունները շատ արագ բնակիչներին դուրս են բերել այդ տարածքից: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

Վերջին օրերին Չինաստանի կենտրոնական հատվածում հորդառատ անձրևներ են, տեղի իշխանություններն ամեն ինչ անում են ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ