1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չնայած ԱՄՆ-ի կոչին՝ Իրաքի քրդերը մտադիր չեն փոխել հանրաքվեի օրը

Չնայած ԱՄՆ-ի կոչին՝ Իրաքի քրդերը մտադիր չեն փոխել հանրաքվեի օրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, չնայած ԱՄՆ-ի՝ անցկացման օրը փոխելու կոչին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Օրը մնում է անփոփոխ՝ սեպտեմբերի 25-ը», - հայտարարել է քրդերի բարձրաստիճան ներկայացուցիչ Հոշիար Զեբարին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հեռախոսազրույցում կոչ էր արել հետաձգել անկախության վերաբերյալ քրդական հանրաքվեն:

Ինքնավար Իրաքյան Քուրդիստանի իշխանություններն ավելի վաղ Իրաքից առանձնանալու մասին հանրաքվեն նշանակել էին սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների քայլը քննադատել էին Բաղդադը և նրա հիմնական գործընկերներ՝ Թեհրանն ու Վաշինգտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]