Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուբինա Բերարդոն մեծ հետաքրքրությամբ է ժամանել Արցախ

Ռուբինա Բերարդոն մեծ հետաքրքրությամբ է ժամանել Արցախ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամները, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի գլխավորությամբ oգոստոսի 12-ին ընդունել են Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով պորտուգալացի գործընկերոջը՝ խորհրդարանի փոխնախագահը ներկայացրել է բարեկամական խմբի անդամներին և նշել, որ Արցախում արդեն ավանդույթ են դարձել եվրոպացի պատգամավորների այցերը, ովքեր ժամանակի ընթացքում դառնում են մեր բարեկամները և վստահություն հայտնել, որ այս հանդիպումը ևս բացառություն չի լինելու:

Հանդիպմանը Վահրամ Բալայանն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը:

«Հնարավոր է՝ Պորտուգալիայում, որտեղ արդեն 1200 տարի սահմանները չեն փոփոխվում, դժվար է ընկալել այն կացությունը, որը ստեղծված է մեր տարածաշրջանում: Մենք տարածքների խնդիր չունենք. մեր պայքարը նախևառաջ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար է»,-ասել է նա:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ռուբինա Բերարդոն ընդգծել է, որ մեծ հետաքրքրությամբ է ժամանել Արցախ՝ երկրին, նրա տնտեսությանը, կրթական համակարգին, մշակույթի և այլ բնագավառների, շարունակվող հակամարտության մասին հնարավորինս շատ տեղեկություններ ստանալու ակնկալիքով, որոնք օգտակար կլինեն Պորտուգալիայում և Եվրոպական այլ երկրներում Արցախի մասին տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու և իր եվրոպացի գործընկերներին օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու համար:

Այնուհետև կողմերը քննարկել են Արցախի քաղաքական համակարգի, խորհրդարանի գործունեության, կրթության, մշակույթի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներ ընդգրկող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]