1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Անկախ և ժողովրդավարական Արցախի գոյությունը անվիճելի փաստ է. Շարմազանով

Անկախ և ժողովրդավարական Արցախի գոյությունը անվիճելի փաստ է. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ ՇարմազանովըՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը և Պորտուգալիայի  Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի 12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Կարեւորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ  ԱԺ փոխնախագահը նշել է, որ նման այցերը ևս մեկ քայլով մոտեցնում են Արցախի  Հանրապետության միջազգային ճանաչումը:

«Արցախի ազատատենչ ժողովուրդը դեռևս 1991 թ. է քվեարկել հօգուտ ազատ, անկախ և ժողովրդավարական երկրիայսօր անկախ  ու ժողովրդավարական Արցախի գոյությունը այլևս անվիճելի իրողություն է, և մենք պատրաստ ենք օգտագործելու  մեր խորհրդարանական կապերը, որպեսզի Արցախի ժողովրդի արդար պահանջը բարձրացնենք  խորհրդարանական բոլոր հարթակներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Շարմազանովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]