Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյուղացիներից մեկը հայտնել է Վայոց ձորում մեծ հրդեհի բռնկման պատճառը. քրգործ է հարուցվել, ստուգվում են վարկածները

Գյուղացիներից մեկը հայտնել է Վայոց ձորում մեծ հրդեհի բռնկման պատճառը. քրգործ է 
հարուցվել, ստուգվում են վարկածները

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով և 297-ի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում։

Մշակվել է քննչական պլան, աշխատանքային վարկածներ եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հարցաքննության ժամանակ գյուղացիներից մեկի հայտնած տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետեւանքով։ Մատնանշված հանգամանքներն ստուգվում են։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]