Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են

Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները 
մարվել են

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորում օգոստոսի 12-ին՝ ժամը 06:59-ին, վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները. անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են: «Վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը. տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է դեպքի վայր ուղղաթիռով՝ կրակի օջախների տարածքային զննում իրականացնելու նպատակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է ԱԻՆ մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը: 

Օգոստոսի 11-ին ժամը 23:00-ի դրությամբ վատ տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով ակտիվ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին. իրականացվում էր հերթապահություն:

Օգոստոսի 11-ի ժամը 17:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված էր 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից: Ժամը 16:30-ի դրությամբ այրվում էր 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք:

Մարզում հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում էր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Դեպքի վայրում էր նաև ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվել են մոտակա ջրամբարի պաշարները և կրակի դեմ պայքարին օժանդակում է մասնավոր «Լիդիան Արմենիա» ընկերությունը` տրամադրելով ծանր տեխնիկա (Կատերպիլեր B-9 և D-10 մակնիշի) և ջրատարներ, որոնք ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին: ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության շնորհիվ՝ ընկերության փրկարար ջոկատը, որը վերապատրաստվել է նախարարության կողմից, նույնպես պատրաստ է անհրաժեշտության դեպքում, ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներում: 

Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Տեղում պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ։ Քամին նպաստել է հրդեհի տարածմանը:

Այրվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել է Արտավան գյուղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]