Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Երևանում մեքենաներից գողություններ են կատարել հեռակառավարման վահանակով 


ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մարտ-ապրիլ ամիսներին Թամանյան, Իսահակյան փողոցներում կայանած մեքենաներից գողություններ են կատարվել հեռակառավարման վահանակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մարտի 8-ին BMW մեքենայից գողացել են նոթբուք և փաստաթղթեր, իսկ ապրիլի 26-ին «Տոյոտա»-ից հափշտակել վերարկու և պայուսակ, որի մեջ պլանշետ և այլ իրեր են եղել:

Երկու տուժողներն էլ հաղորդում են տվել: Նրանք կարծում էին, թե դռները բաց են թողել, քանի որ վնասված չէին դռների փականները և պատուհանները, սակայն իրավապահների բացահայտումն այլ բանի մասին էր խոսում: Հանցագործները դռները բացել էին հեռակառավարման վահանակով: Գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևանի բնակիչներ Խաչատուր Հովսեփյանը և Մովսես Ղարիբյանը: Վերջինը բերման ենթարկվելիս փորձել է դիմել փախուստի և վնասել է իրավապահներից մեկի ձեռքը, սակայն փախուստը չի հաջողվել: 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ