1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վերին Լարսի հատվածում ավտոճանապարհը կընդլայնվի

Վերին Լարսի հատվածում ավտոճանապարհը կընդլայնվի

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Օսիայի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը քննարկել են Վերին Լարսի սահմանային անցակետի հատվածում ավտոճանապարհն ընդլայնելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Sputnik գործակալությունը:

Հուլիսի վերջից ռուս-վրացական սահմանը հատել ցանկացողների թիվը կտրուկ մեծացել է, արդյունքում ավտոմեքենաների հերթը ձգվում է կիլոմետրերով, իսկ սպասելու ժամանակը կազմում է ավելի քան 12 ժամ:

Վյաչեսլավ Բիտարովը նշել է, որ չնայած իրենք անում են հնարավորը՝ իրավիճակը պահանջում է կարդինալ քայլեր դաշնային իշխանության մարմինների կողմից:

Sputnik գործակալությունը կապ է հաստատել նաև Ռուսաստանի և Վրաստանի պատկան մարմինների հետ՝ պարզելու վերջին օրերին Վերին Լարսում խցանման մեջ հայտնված ավտոմեքենաներից մեկի ուղևոր կնոջ մահվան մասին լուրի իսկությունը: Կողմերը չեն հաստատել լուրը և նշել, որ իրենց տարածքում նման դեպք չի գրանցվել:  

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Հյուսիսային Օսիայում ավելի քան 500 ավտոմեքենա խցանման մեջ է հայտնվել: Նրանց մեջ կան նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Իրադրությունը բարդացնում է 40 աստիճան շոգը, որն ավելի ծանր են տանում ծերերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]