Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիի բժշկական կենտրոնում «Կյանքի ստենտ» ծրագրով սրտի անհետաձգելի վիրահատության է ենթարկվել 67 հիվանդ

Գյումրիի բժշկական կենտրոնում «Կյանքի ստենտ» ծրագրով սրտի անհետաձգելի 
վիրահատության է ենթարկվել 67 հիվանդ

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի ծառայությունում օգոստոսի 1-ի դրությամբ իրականացվել է կորոնար անոթների 173 անգիոգրաֆիա,113 հիվանդ ստենտավորվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնի մամուլի ծառայությունից:

«Գյումրի» բժշկական կենտրոնն այս տարի ևս իրականացնում է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում)» («Կյանքի ստենտ») ծրագիրը՝ համաձայն բուժհաստատության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը միջև կնքված հուշագրի: «Գյումրի» բժշկական կենտրոնը ծրագիր ընդգրկվել էր 2015 թվականի հունվարի 1-ից:

Ընթացիկ տարի Գյումրի բժշկական կենտրոնում «Կյանքի ստենտ» ծրագրով՝պետական պատվերի շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության է ենթարկվել 67 հիվանդ:

Գյումրի բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի ծառայություն հիվանդներ դիմում են Շիրակի,  Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզերից:

Ծրագրի շրջանակներում վիրահատությունն իրականացվում է անվճար. ծրագրում ընդգրկվում են սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդները: Սրանք հիմնականում անհետաձգելի դեպքերն են: Բազմաթիվ հետազոտությունների հիման վրա պարզ է դարձել, որ սուր ինֆարկտով հիվանդերի մոտ ստենտավորումը բերում է կյանքի տևողության և կյանքի որակի լավացմանը: Հիվանդը, կարող է ցանկության դեպքում, հրաժարվել ոչ դեղապատ ստենտից և ստանալ դեղապատ ստենտ, բայց, այս դեպքում, այս ծառայությունը վճարովի է:

Արմենուհի Մխոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]