Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պոլսո Հայոց պատրիարքի հինգ թեկնածու են լինելու. Սեպուհ Ասլանգիլ

Պոլսո Հայոց պատրիարքի հինգ թեկնածու են լինելու. Սեպուհ Ասլանգիլ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները նախաձեռնող խմբի անդամ Սեպուհ Ասլանգիլը պատրիարքական ընտրությունների հետ կապված պարզաբանումներ է կատարել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:

Սեպուհ Ասլանգիլի հաղորդմամբ` Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածուների թիվը չի կարող անցնել 5-ից:

«Պատրիարքի թեկնածուների թիվը 5-ից ավելի լինելու պարագայում պատրիարքարանի կրոնական խորհուրդը պետք է համապատասխան նիստ անցկացնի և թեկնածուների թիվն իջեցնի 5-ի»,- ասել է նախաձեռնող խմբի անդամը:

 

Նախաձեռնող խմբի անդամը նշել է, որ տեղապահ արքեպիսկոպոս Բեքչյանը նամակ է ուղղելու հավանական թեկնածուներին, ինչից հետո թեկնածուներն իրենց առաջադրման մասին հայտնելու են նախաձեռնող խմբին:

Պոլսո Հայոց պատրիարքարանը հուլիսին  տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տնօրինությամբ Ստամբուլի նահանգապետարան էր ներկայացրել պատրիարքական ընտրություն անցկացնելու խնդրագիրը:

Խնդրագրի հետ նահանգապետարան են ներկայացվել հանգստյան կոչված Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի մասին բժշկական տեղեկագրերը, ինչպես նաև նրա համար խնամակալ կարգելու մասին դատական որոշումը:

Խնդրագրի մեջ ներկայացված են նաև 2017 թվականի մարտի 15-ին գումարված Եկեղեցական համագումար ժողովի ժամանակ պատրիարքական տեղապահի ընտրության արդյունքները:

Պոլսո Հայոց պատրիարքարանում 2016 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ քննարկվել էր հարցն այն մասին, որ 2008 թվականի մայիսից պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դադարել է պաշտոնավարել և պատրիարքական աթոռի ընթացիկ գործերը կատարելու համար պատրիարքական ընդհանուր փոխանորդ է ընտրվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

«Եկեղեցական կանոններն ու ավանդույթն ուխտի լուծարման համար բավարար են համարում յոթ տարվա բացակայությունը: Հետևաբար, Պատրիարքի ութ տարվա բացակայությունը հաստատում է «Պատրիարքական ուխտի» լուծարումը: 2015 թվականի դատաբժշկական հանձնախմբի տեղեկագրով վավերացված է Պատրիարքի ոչ գործուն լինելու հանգամանքը:

Վերոնշյալ փաստերը հաստատում են, որ Պատրիարքական աթոռը մնացել է թափուր: Ուստի Ժողովական Հայրերը միաձայն որոշել են «հանգստյան կոչված» համարել Ն. Ա. Տ. Մեսրոպ Բ. Ս. Պատրիարք Հորը և անվանել նրան «ՊԱՏՐԻԱՐՔ Ի ՀԱՆԳՍՏԵԱՆ»,- ասվում էր ժողովի արդյունքներով ընդունված զեկույցում:

 Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները նախաձեռնող խումբն ընտրությունների անցկացման ամսաթվի վերաբերյալ առաջարկություն է ուղարկել Ստամբուլի նահանգապետարան:

Նախաձեռնող խումբը, որպես  պատվիրակների ընտրության ամսաթիվ, առաջարկել է 2017-ի դեկտեմբերի 10-ը, իսկ պատրիարքի ընտրությունների համար` դեկտեմբերի 13-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]