Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վայոց Ձորում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. հրդեհվող տարածքը հասել է 250 հա-ի

Վայոց Ձորում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. հրդեհվող տարածքը 
հասել է 250 հա-ի

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց  ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, աշխատանքների կառավարումն իրականացնում է ՀՀ ԱԻՆ Դավիթ Տոնոյանը: Դեպքի վայրում է գտնվում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ կեսօրի դրությամբ հրդեհվող խոտածածկ և անտառային տարածքը հասել է 250 հա-ի: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 165 զինծառայող, Ոստիկանության 73 աշխատակից:

Ժամը 10:25-ի դրությամբ այրվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրվել է Արտավան գյուղը:

Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները և կրակի դեմ պայքարին օժանդակում է մասնավոր «Լիդիան Արմենիա» ընկերությունը` տրամադրելով ծանր տեխնիկա (Կատերպիլեր B-9 և D-10 մակնիշի) և ջրատարներ, որոնք ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին: ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության շնորհիվ՝ ընկերության փրկարար ջոկատը, որը վերապատրաստվել է նախարարության կողմից, նույնպես պատրաստ է անհրաժեշտության դեպքում, ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]