Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունը ֆինանսավորել է մարզային ներդրումային 14 ծրագիր

ՀՀ կառավարությունը ֆինանսավորել  է  մարզային ներդրումային 14 ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ մարզպետարանների  և մասնավոր ներդրողների կողմից  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութուն է  ներկայացվել մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ,  որից  ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր և հավանության է արժանացել  58-ը:

Արդեն իսկ  հաստատվել և ֆինանսավորում է ստացել Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերից ստացված 14 ներդրումային  ծրագիր: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, ֆինանսավորված ներդրումային ծրագրերն են.  

  • ՀՀ Լոռու մարզ, Այրում համայնք,  Անասնապահության զարգացման  ծրագիր,
  • ՀՀ Լոռու մարզ,  Վանաձոր համայնք, Պահածոների արտադրություն,
  • ՀՀ Գեղարքունիքի մարզ,  Վարդենիս համայնք, Շինշիլաբուծություն,
  • ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք,   Պանրի արտադրություն,
  • ՀՀ Տավուշի մարզ,  Իջևան համայնք,  Ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն,
  • ՀՀ Տավուշի մարզ, Կոթի համայնք, Պահածոների արտադրամաս,
  • ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Մետաղի հղկումից և մշակումից  պատրաստվող  իրերի արտադրության հիմնում,
  • ՀՀ Արմավիրի մարզ, Հացիկ համայնք, Պտղասառնարանի  վերագործարկում,
  • ՀՀ Արմավիրի մարզ, Հայթաղ համայնք, Բազմաբերք ելակի արտադրություն,
  • ՀՀ Արմավիրի մարզ, Քարակերտ համայնք,  Այգեգործական տնտեսություն /խաղողի և ծիրանի այգիներ/,
  • ՀՀ Վայոց ձորի մարզ, Գոմք համայնք, Տուրիստական հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագիր,
  • ՀՀ Վայոց ձորի մարզ, Գողթանիկ համայնք,  Այծի պանրի արտադրություն,
  • ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Չրի արտադրություն,
  • ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Այգեգործության զարգացման ծրագիր: 

ՀՀ մարզպետարանների, այլ գերատեսչությունների և ներդրողների կողմից  շարունակվում են  նախարարություն ներկայացվել ներդրումային ծրագրերի հայտեր, ներկայումս ընթանում են այդ ծրագրերի ուսումնասիրության աշխատանքները: Ծրագրային առաջարկները  հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական մթերքի վերամշակմանը, զբոսաշրջության զարգացմանը, հանքարդյունաբերությանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը, անասնապահությանը, մետաղագործությանը, մեքենատրակտորային կայանների ստեղծմանը ,թեթև արդյունաբերության զարգացմանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]