Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է. Էդուարդ Շարմազանով

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն  ընդամենը ժամանակի հարց է. 
Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 11-ին ընդունել է Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում պորտուգալական խորհրդարանում կձեւավորվի Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խումբ: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Պորտուգալիայի հետ կապերի խորացումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության կայացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՀՀ քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկին՝ ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ Ադրբեջանն այս հարցը ներկայացնում է որպես տարածքային խնդիր երկու երկրների միջեւ, սակայն իրականում սա ժողովուրդների ինքնորոշման դասական օրինակ է:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կոչ է արել եվրոպացի գործընկերներին չդառնալ ադրբեջանական կեղծ պրոպագանդայի զոհը եւ աշխարհին ներկայացնել իրականությունը:

«Արցախի ժողովուրդը, ինչպես աշխարհում ցանկացած ժողովուրդ ազատ եւ անկախ ապրելու իրավունք ունի: Մենք ջանք չենք խնայելու՝ հասնելու Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, եւ Արցախի անկախության միջազգային ճանաչումն  ընդամենը ժամանակի հարց է»,- նշել է ՀՀ Աժ փոխխոսնակը:

Անդրադառանալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցին՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են այն՝ դատապարտելով միլիոնավոր քրիստոնյաների բնաջնջումը, սակայն Թուրքիան նախորդ դարասկզբին սկսած մշակութային ցեղասպանությունը շարունակում է առ այսօր. վերջին դեպքերն առնչվում են Վարագավանքին:

Ռուբինա Բերարդոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ շատ ընդհանրություններ ունեցող երկու հպարտ ժողովուրդները կարող են համագործակցության բնագավառներ գտնել եւ զարգացնել կապերը մարդու իրավունքերի պաշտպանության, տնտեսական, մշակութային եւ բազմաթիվ այլ ոլորտներում:

Հանդիպման ավարտին Ռուբինա Բերարդոն, կարեւորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը, նշել է, որ Հայաստան այցելելուց հետո հաջորդ քայլը կարող է լինել Պորտուգալիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]