1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բաքուն վերածվում է իրական հասարակաց տան. ո՞վ է մեղավոր

Բաքուն վերածվում է իրական հասարակաց տան. ո՞վ է մեղավոր

 ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական այլատյացությունը, որը մշտապես դրսևորվել է այդ երկրում բնակվող ազգային, կրոնական փոքրամասնությունների և հարևան երկրների նկատմամբ, սկսել է բավականին ընդգծված արտահայտվել նաև Ադրբեջան այցելող զբոսաշրջիկների նկատմամբ: Քսենոֆոբիական բնույթի գրառումները սաստկացել են մարմնավաճառության ծավալների ակներև աճի պայմաններում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական հանրության շրջանում քսենոֆոբիական դրսևորումներն այնքան մեծ ծավալների են հասել, որ դրան ստիպված է եղել անդրադառնալ և փորձել մեղմել պետական քարոզչամեքենայի մաս կազմող haqqin.az-ը, քանի որ Ադրբեջանը ներկայումս նավթի համաշխարհային գների և պահանջարկի անկման պայմաններում հայտնվել է տնտեսապես խիստ անկայուն վիճակում և, ավելին քան երբեք, կարիք ունի  արտասահմանից այցելած զբոսաշրջիկներից  ստացված եկամուտների: Բաքուն ունի ասիացի զբոսաշրջիկների համար վտանգավոր քաղաքի վերածվելու բոլոր հնարավորությունները։ Ադրբեջանական քարոզչության առաջամարտիկն անկարող է թաքցել այլատյացության բուռն դրսևորումները․«Ատելության քարոզչությունն անհետևանք չի անցնում և հասարակության մի մասի մոտ ասիացի զբոսաշրջիկների նկատմամբ հակակրանքի ազդեցությունն, իհարկե, աճում է»։

 Ադրբեջանում զբոսաշրջության աճի հետ ավելի լայն տարածում է ստացել պոռնկությունը, ինչն իր ակնհայտ դրսևորումներով ավելի է գրգռել ադրբեջանական հասարակության այլատյաց վերաբերմունքը արտերկրից ժամանած հյուրերի նկատմամբ:

Ադրբեջանցի կանայք սկսել են առավել զանգվածային և բացահայտ սպասարկել արտերկրից ժամանած հյուրերին, ինչը սոցցանցերում բուռն քննարկման և քսենոֆոբիական դրսևորումների մեծ ալիք է բարձրացրել:

Ադրբեջանական քսենոֆոբիայի հիմնական թիրախ են դարձել արաբ տղամարդիկ, որոնց ադրբեջանական հասարակությունը մեղադրում է Բաքուն իրական հասարակաց տան վերածելու և ադրբեջանցի աղջիկների շրջանում մարմնավաճառության աճին նպաստելու մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]