Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դիլիջանյան ճամբարը կհամախմբի հայ և վրացի երաժիշտների

Դիլիջանյան ճամբարը կհամախմբի հայ և վրացի երաժիշտների

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միությունը  օգոստոսի 15-26-ը Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը կանցկացնի հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների երաժշտական ճամբար: Միջոցառումն անցկացվում է հայ-վրացական համագործակցության շրջանակներում: Հայաստանի կոմպոզիտորների միությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ երաժշտական ճամբարի նպատակն է՝ ստեղծել մեկ միասնական հարթակ երկու երկրների երիտասարդ արվեստագետների միջև փորձի փոխանակման, մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև հետագա համատեղ նախագծերի մշակման համար:

Երաժշտական ճամբարին Հայաստանից և Վրաստանից կմասնակցի 40 կոմպոզիտոր և կատարող:

12 օրերի ընթացքում մանսակիցների համար կկազմակերպվեն հանդիպումներ և վարպետության դասեր ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ սփյուռքում ապրող հայ անվանի կոմպոզիտորների, կատարողների, արվեստի և մշակույթի վաստակավոր գործիչների հետ: Նախագծի շրջանակներում տեղի կունենա նաև հանդիպում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ:

Հայ և վրացի արվեստագետների համար կկազմակերպվի էքսկուրսիա դեպի Հաղարծին և Գոշավանք, իսկ ճամբարի ավարտից հետո՝ այցելություն Երևանի թանգարաններ:

Ճամբարը կեզրափակվի 12-օրյա աշխատանքի ամփոփմամբ և գալա համերգով, որը տեղի կունենա Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում: Մեծ խարույկը կազդարարի ճամբարի ավարտը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]