Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրաքում ոչ աշխատանքային օր են հայտարարել սաստիկ շոգի պատճառով

Իրաքում ոչ աշխատանքային օր են հայտարարել սաստիկ շոգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի կառավարության ղեկավար Հայդեր ալ Աբադին օգոստոսի 10-ը երկրում ոչ աշխատանքային օր Է հայտարարել ըստ Ցելսիուսի մինչեւ 50 աստիճան տապի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IMN պետական հեռուստաալիքը:

«Վարչապետ Հայդեր ալ Աբադին որոշում Է կայացրել չեղարկել օգոստոսի 10-ի աշխատանքային օրը օդի ջերմաստիճանի բարձրանալու պատճառով»,-հայտնել Է հեռուստաալիքը:

Տեղի օդերեւութաբանների տվյալներով՝ Բաղդադում առավելագույն ջերմաստիճանն օգոստոսի 10-ին հասնում Է ըստ Ցելսիուսի 50 աստիճանի:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքը նշում Է, որ անցած տարի նմանօրինակ տապի պատճառով իշխանություններն ստիպված Էին քաղաքացիներին երկու օր ազատել աշխատանքից: Իրաքյան Al Sumaria ալիքը, վկայակոչելով օդերեւութաբաններին, հայտնել Է, որ նրանք այս տարի Իրաքում կանխատեսել են ավելի շոգ ամառ՝ մեծ քանակությամբ փոշու առկայությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]