1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջիջի Հադիդը դարձել Է Missoni իտալական բրենդի նոր դեմքը

Ջիջի Հադիդը դարձել Է Missoni իտալական բրենդի նոր դեմքը
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Missoni իտալական մակնիշի նոր դեմքը դարձել Է ամերիկացի թոփ-մոդել Ջիջի Հադիդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ProFashion-ը:

Նա մասնակցել Է նոր գովազդային արշավին եւ ներկայացրել հագուստի մի քանի մոդելներ՝ տրիկոտաժե շրջազգեստներ, կարդիգաններ, բրդյա լեգինսներ եւ 1960-ական թվականների ոճով կարված կլյոշ տաբատներ:

Missoni-ն իտալական ընկերություն Է, որը կողմնորոշված Է դեպի շուկայի լյուքս սեգմենտը: Այն հիմնադրվել Է 1953 թվականին: Ֆիրման թողարկում Է հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, ինչպես նաեւ լողազգեստներ, կահույք, տեքստիլ եւ պարֆյումերիա: Ընկերության ֆիրմային նշանը ոլորագծերով փրինթն Է: Ջիջի Հադիդն ամերիկացի մոդել Է, Tom Ford-ի մի քանի շարքերի դեմքը, Victoria’s Secret-ի մոդելը, բացի այդ, նա նկարահանվել Է Pirelli-ի 2015 թվականի օրացույցի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]