Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՀ ԱԺ նախագահը բարոնուհի Քոքսի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ԱՀ ԱԺ նախագահը բարոնուհի Քոքսի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 10-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա հետ Արցախ ժամանած «Մարդասիրական օգնության հիմնադրամ» կազմակերպության ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհի Քոքսի հայանպաստ գործունեությունն ու նշել, որ Քոքսն առաջիններից մեկն էր, ով Արցախյան ազատագրական շարժման մեջ տեսել է մարդու իրավունքների պաշտպանության հրամայականը եւ տարիներ շարունակ հետեւողականորեն պաշտպանել այն:

Խոսելով Արցախի հետ բարեկամության եւ իրականացվող ծրագրերի մասին՝ բարոնուհին ընդգծել է, որ թեեւ Արցախ է այցելում արդեն 86-րդ անգամ, այնուամենայնիվ, ամեն անգամ յուրովի է բացահայտում Արցախը և ականատես լինում դրական փոփոխությունների ու նոր ձեռքբերումների:

Այնուհետեւ հյուրերի խնդրանքով Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է նոր Սահմանադրության առաձնահատկությունները, մասնավորապես պետական կառավարման եւ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտներում նախատեսված փոփոխությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ խորհրդարանական համագործակցության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի եւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]