Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մարոնիթի պատրիարքարանում կայացել է Միջին Արեւելքի պատրիարքների տարեկան հանդիպումը

Մարոնիթի պատրիարքարանում կայացել է Միջին Արեւելքի պատրիարքների տարեկան հանդիպումը

  ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարոնիթի պատրիարքարանում կայացել է Միջին Արեւելքի պատրիարքների տարեկան հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ ուղղափառ եկեղեցիների պետերը: Պատրիարքները հարցեր են բարձրացրել՝ կապված իրենց համայնքներում տարբեր մտահոգությունների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ժողովին հայտնելով իր մտահոգությունները, նշել է, որ Միջին Արեւելքից քրիստոնյաների արտագաղթը նոր երեւույթ չէ: «Քրիստոնյաները պատկանում են Միջին Արեւելքին, քանի որ այստեղ են իրենց արմատները: Որպես տեղացիներ եւ լիիրավ քաղաքացիներ, քրիստոնյաներն իրենց պարտավորությունները լիովին կատարել են իրենց ապրած երկրներում, եւ ժամանակն է, որ իրենք տեր կանգնեն իրենց իրավունքներին»,-ասել է նա:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի խոսքով՝ քրիստոնյա-իսլամ գործակցությունն անհրաժեշտ է վերաշեշտել եւ մյուս կողմից դատապարտել ծայրահեղականությունն ու բռնությունը, որոնք էլ հենց ամեն տեսակ չարիքների արմատն են: «Մենք կարիքն ունենք արեւմտյան քրիստոնեական զորակցության, ինչպես նաեւ մեր եկեղեցիների եւ սփյուռքի»,- ասաց Վեհափառ Հայրապետը՝ մտահոգություն հայտնելով Լիբանանում հաստատված մեծ թվով սիրիացի եւ իրաքցի գաղթականների մասին:

Հոգեւոր պետերը հանդիպում են ունեցել նաեւ  Լիբանանի Հանրապետության նախագահ Միշէլ Աունի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]