Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամերիկացիները ինովացիոն պայուսակներ են մշակել

Ամերիկացիները ինովացիոն պայուսակներ են մշակել
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Woolrich մակնիշը թողարկել Է Parka Bag բազմագործառութային պայուսակի տարբերակ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մամուլի տեղակագրում, որն օգոստոսի 10-ին ստացվել Է «Լենտա.ռու»-ում:

Մոդելը բաղկացած Է երկու մասից, որոնց միջեւ կարելի Է դնել կարդիգան կամ բաճկոն: Չափերի եւ ձեւի շնորհիվ պայուսակը հեշտությամբ Է դրվում ճամպրուկի վրա, իսկ կոճկովի փոկի միջոցով՝ ամրացվում Է ճամպրուկի շարժական բռնակին:

Պայուսակները ներկայացված են մի քանի գույներով՝ կարմիրից մինչեւ մուգ կապույտ եւ սեւ: Նորույթները վաճառքի կհանվեն հոկտեմբերին եւ կներկայացվեն մակնիշի կայքում: Դրանց գներն առայժմ չեն հայտնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]