Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Թուրքիայի կառավարությունը որոշել է փակել  Սիրիայի հետ սահմանը


ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարությունը վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ, քննարկելով Սիրիայում առկա իրավիճակը, որոշում է կայացրել փակել թուրք-սիրիական սահմանային Ջիլվեգյոզու անցակետը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի կառավարության որոշմամբ` թուրք-սիրիական սահմանային այս հատվածը օգտագործվելու է միայն մարդասիրական օգնության փոխադրման նպատակով:

Ջիլվեգյոզու անցակետը փակ է լինելու առևտրական և այլ նպատակով մուտքի ու ելքի համար:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ