Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վանի հայկական եկեղեցիներից մեկին պատկանող հնագույն զանգը կվերադարձվի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն

Վանի հայկական եկեղեցիներից մեկին պատկանող հնագույն զանգը կվերադարձվի 
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վանի հայկական եկեղեցիներից մեկին պատկանող հնագույն զանգը, որն անհայտ պատճառներով հայտնվել է Իրանի հյուսիս-արևմուտքում, վերադարձվելու է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Amedtoday.org կայքի փոխանցմամբ` 629 տարվա պատմություն ունեցող զանգը ներկայումս ցուցադրված է Իրանի Ուրմիա քաղաքի պատմության թանգարանում:

Իրանը պատրաստ է մոտ 7-դարյա պատմություն ունեցող զանգը վերադարձնել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն:

2017թ. օգոստոսի 9-ին Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահի տեղակալ Միրհադի Կարեսեյյեդ-Ռոմիանին նշել է. «Մենք  Իրանում գտնվող բոլոր պատմական հուշարձանները և աշխատանքները դրանց ծագման երկրներին հանձնելու քաղաքականություն ենք սկսել»:

Իրանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ այս գործընթացն աշխարհին և ողջ մարդկությանը ցույց կտա, որ Իրանն իսկապես բարիդրացիական երկիր է:

 Amedtoday.org կայքը նշում է նաև, որ զանգը 1377 թվականի հուլիսի 7-ին տրվել է Վանի Սբ. Մարիամ եկեղեցուն, պատերազմների ժամանակ անհայտ պատճառներով հասել է Իրան և մինչ օրս գտնվում է Ուրմիայի պատմության թանգարանում:


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]