Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայում տասնյակ լրագրողների վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել

Թուրքիայում տասնյակ լրագրողների վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում գյուլենականների դեմ ուղված հետախուզական գործողությունների շրջանակներում տասնյակ լրագրողների  վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ntv.com.tr-ն:

Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից իրականացված հետախուզական գործողությունները հիմնականում ուղղված են եղել մեդիա- դաշտում գործող գյուլենականների դեմ և 35 լրագրողների բջջային հեռախոսներում հայտնաբերվել է գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոց համարվող bylock բջջային հավելվածը:

Ներկայումս հետախուզական գործողությունները շարունակվում են, վերոնշյալ 35 լրագրողի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել:

 Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:

Շուրջ 20 տարի է, ինչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն որոշակի ազդեցություն է պահպանում Թուրքիայում:

74-ամյա գործիչը նախկինում Էրդողանին օգնել էր գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրի ղեկավարման հարցում նրանց մոտեցումները փոխվել են:

Պետական հեղաշրջման փորձի կազմակերպումից բացի՝ Էրդողանը Գյուլենին մեղադրում է բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]