Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մնջախաղի թատրոնի շենքի շինարարական աշխատանքների համար մրցույթ կհայտարարվի

Մնջախաղի թատրոնի շենքի շինարարական աշխատանքների համար մրցույթ 
կհայտարարվի

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքում, որը 2017 թվականի փետրվարի 15-ին տրամադրել է ՀՀ մշակույթի նախարարությունը, դեռևս չեն սկսվել շինարարական աշխատանքնեը, սակայն արդեն հայտնի է այն կազմակերպությունը, որը պետք է զբաղվի շենքի նախագծով: Թատրոնի առաջիկա անելիքների, նոր շենքի ճարտարապետաշինարարական նախագծի աշխատանքների մեկնարկի մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը և թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանը:

«Այս տարվա գրեթե սկզբին մեզ հանձնվեց շենքի բանալին, սակայն սեփականության վկայականն օրերս ենք ստացել: Նախագահի հանձնարարականով շենքը պետք է վերանորոգվի: Նախևառաջ՝ ճարտարապետաշինարարական նախագծի մրցույթ հայտարարվեց, որը տևեց երկու ամիս, և պարզ դարձավ հաղթող կազմակերպությունը: Այնուհետև կհայտարարվի շինարարի մրցույթը, որը նույնպես երկու ամիս կտևի, և միայն դրանից հետո հնարավոր կլինի սկսել շինարարական աշխատանքները: Հայտնի չէ, թե որքան երկար կտևեն դրանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  Ժիրայր Դադասյանը:

Նա շեշտեց, որ շենքի ամրության հետ կապված խնդիրներ կան, որոնք առաջնային են իրենց համար և ամեն բան արվում է դրանց լուծման համար:

Դադասյանն ասաց, որ նոր շենքում իրենք հնարավորություն կունենան ավելի հաճախ ներկայացումներ ցուցադրել, կգործի մանուկների ստուդիա, և երիտասարդ ստեղծագործողները կկարողանան բեմադրել ներկայացումներ:

Անդրադառնալով արդեն իրականացված ծրագրերին` Արամ Խոջոյանը նշեց, որ թատրոնն այս տարի ակտիվ մասնակցել է «Մշակութային կանգառ» ծրագրին` ներկայացումներով հանդես գալով ՀՀ մարզերում: «Կազմակերպչական, տեխնիկական և այլ բնույթի բազմաթիվ խնդիրների ենք բախվել այդ ընթացքում, սակայն հաղթահարել ենք դրանք: Ստիպված ենք եղել ելույթ ունենալ միայն մեկ լույսով, բայց մեծ բավականություն ենք ստացել թատերասերների հետ շփումներից»,-ասաց նա:

Մնջախաղի թատրոնում սեպտեմբերը բավականին բուռն ամիս է. նախատեսվում են նոր ներկայացումներ, մասնակցություն այլ երկրներում կայանալիք փառատոնների:

Երևանի մնջախաղի պետական թատրոնը ստեղծվել է 1974 թվականին: Պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983-ին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ժիրայր Դադասյանը, ով այն ղեկավարում է 1998 թվականից։

Չունենալով սեփական տարածք` թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։ 2017 թվականի փետրվարի 15-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնին գործունեություն ծավալելու նպատակով հատկացվել է նախկին Ազգային գրապալատի շենքը՝ Երևանի դրամատիկական թատրոնի հարևանությամբ:

Երկու տարին մեկ Ծաղկաձորում կազմակերպվում է Մնջախաղի միջազգային փառատոն՝ ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման և Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից։ Փառատոնին մասնակցել են թատերախմբեր և անհատ կատարողներ ԻսպանիայիցԻտալիայիցՀունաստանիցՌուսաստանիցԼատվիայիցԱՄՆ-ից, ՖրանսիայիցՉեխիայիցԼեհաստանիցԴանիայիցՃապոնիայիցՂազախստանից, ինչպես նաև հայկական թատերական, կրկեսային խմբեր, նվագախմբեր, հրե շոուներ, երիտասարդական խմբեր։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]