Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ուսանողական խաղերում Հայաստանը հանդես կգա 7 մարզաձևում

Ուսանողական խաղերում Հայաստանը հանդես կգա 7 մարզաձևում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուսանող մարզիկներն օգոստոսի 19-30-ը Թայվանի Թայբեյ քաղաքում կմասնակցեն ամառային համաշխարհային ուսանողական խաղերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ մեր երկիրը ներկայացուցիչ կունենա յոթ մարզաձևում՝ ծանրամարտ, թաեքվանդո, ձյուդո, մարմնամարզություն, ջրացատկ, ուշու և սուսերամարտ: «Թայբեյում հայ մարզիկները հանդես կգան Հայաստանի ավանդական մարզաձևերում: Կմասնակցեն մեր ուժեղագույն մարզիկները, որոնք նաև ուսանող են, կամ նոր են ավարտել ԲՈւՀ-ը: Բոլորը տվյալ մարզաձևերի հավաքական թիմերի անդամներ են: Մեծ արդյունքներ ենք ակնկալում: Աստված տա՝ նրանց նաև մարզական բախտը ժպտա: Հայաստանը բազմիցս մասնակցել է Ունիվերսիադաներին և լավ արդյունքներ գրանցել: Այս տարի մոտ 23 մարզիկ և մարզիչ կմեկնի մրցավայր:

Ուսանողական խաղերն ուժեղ մրցաշար է: Մասնակից երկրների ու մարզիկների քանակով, մրցաշարի մակարդակով Ունիվերսիադան Օլիմպիական խաղերից հետո, ամենամեծ մարզական միջոցառումն է: Բոլոր երկրները ներկայացնում են իրենց լավագույն մարզիկներին, իհարկե, եթե ուսանող են: Այս մրցումներին մասնակցում են օլիմպիական խաղերի, աշխարհի և մայրցամաքների առաջնությունների չեմիպիոններ և մրցանակակիրներ»,- ասել է Ռազմիկ Ստեփանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]