Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում ոգեկոչել են Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը

Երևանում ոգեկոչել են Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության զոհերի 
հիշատակը

 ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ներկա են գտնվել մայրաքաղաքի մանկական զբոսայգում տեղադրված Խաղաղության ուխտի հուշաքարի մոտ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մշակույթի վարչության պետն իր խոսքում նշել է, որ Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է 72 տարի առաջ ճապոնական քաղաքների ատոմային ռմբակոծությունը, որին զոհ են գնացել տասնյակ հազարավոր մարդիկ: Ռուբեն Հովհաննիսյանը նաև երևանցիների ցավակցությունն է փոխանցել ճապոնացի բարեկամ ժողովրդին: Նա երկու ժողովուրդների բարեկամության վառ օրինակ է համարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի մանկական զբոսայգում տեղադրված հուշաքարը և հավելել, որ հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամության ուշագրավ դրսևորումներից էր նաև Երևանի քաղաքապետարանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի փայլուն համերգաշարը ճապոնական քաղաքներում, որտեղ հայ երեխաները ելույթներ են ունեցել ճապոներեն լեզվով:  
Ողբերգության տարելիցին նվիրված արարողության ժամանակ հիշատակի խոսք են ասել նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ի դեպ՝ հայերեն լեզվով, և «Հիկարի» ՀԿ նախագահ Կարինե Փիլիպոսյանը: 
Որպես աշխարհում խաղաղության պահպանման յուրօրինակ կոչ՝ հուշաքարին դրվել են թղթե կռունկներ, ինչպես նաև խաղաղության խորհրդանիշ թռչուն` թևերին պատկերված Հայաստանի և Ճապոնիայի պետական դրոշները: Խաղաղության հոքուներով պատրաստված ու լույս ընծայված գրքույկների մեկական օրինակներ էլ հանձնվել են Ռուբեն Հովհաննիսյանին և Էյջի Տագուչիին:

Հարկ է նշել, որ Խաղաղության ուխտի հուշաքարը Երևան էր բերվել 2014թ. Հիրոսիմայից, իսկ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգում հիշատակի այդ անկյունն ստեղծելու համար Հիրոսիմայի քաղաքապետը շնորհակալական ուղերձ էր հղել Երևանի քաղաքապետին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]