1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ տանկիստները «Տանկային բիաթլոնի» անհատական մրցարշավից հետո կիսաեզրափակիչում են

Հայ տանկիստները «Տանկային բիաթլոնի» անհատական մրցարշավից հետո 
կիսաեզրափակիչում են
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մարզի Ալաբինո զինափորձարանում հայ տանկիստները Բանակային խաղերի «Տանկային բիաթլոնի» մրցույթի «Անհատական մրցարշավ» փուլի արդյունքներով անցել են կիսաեզրափակիչ: Այդ փուլի արդյունքների հիման վրա կազմված թիմերի վարկանիշում առաջատարը ռուս տանկիստներն են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին լրագրողներին հայտնել են մրցավարների հանձնաժողովում:

Մրցավարների հանձնախմբի ներկայացուցիչը նշել Է, որ «Անհատական մրցարշավ» փուլի արդյունքներով կիսաեզրափակիչ են անցել 12 թիմեր՝ Բելառուսից, Չինաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ադրբեջանից, Սերբիայից, Մոնղոլիայից, Վենեսուելայից, Հայաստանից, Ղրղզստանից եւ Իրանից: Բանակային խաղերն այս տարի անցկացվում են Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Չինաստանի 22 զինափորձարաններում: Դրանց մասնակիցներ են դարձել 28 երկրների ներկայացուցիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]