Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանյան խանութի գանձապահից 475 հազար դրամ վերցրած գնորդը ներկայացել է ոստիկանություն

Երևանյան խանութի գանձապահից 475 հազար դրամ վերցրած գնորդը ներկայացել է 
ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հագուստի խանութներից մեկում գանձապահի սխալի արդյունքում 475 հազար դրամ վերցրած կինը օգոստոսի 6-ին ներկայացել է ոստիկանության բաժին և վերադարձրել ամբողջ գումարը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Կինը հայտնել է, որ շփոթմունք է տեղի ունեցել, հեռուստացույցով իմացել է ոստիկանության հայտարարության մասին, որից հետո ներկայացել է ոստիկանության բաժին:

Օգոստոսի 2-ի երեկոյան մի քաղաքացի ահազանգել է Էրեբունու ոստիկանության բաժին և  հայտնել, որ առևտրի կենտրոնի հագուստի խանութներից մեկում, որտեղ ինքը գանձապահ է աշխատում, իր հոգնածության և անուշադրության պատճառով համակարգչում 50 հազարի փոխարեն մուտքագրել է 500 հազար դրամ և գնորդին վերադարձրել 475 հազար դրամ 25 հազարի փոխարեն: Խանութի անվտանգության և դրամարկղի հսկիչ տեսախցիկների տեսագրությունների վերծանմամբ հնարավոր է եղել տեսնել ողջ գործընթացը, որտեղ երևացել էր նաև գնորդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]