Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ըմբշամարտ. Մալխաս Ամոյանը դարձավ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն

Ըմբշամարտ. Մալխաս Ամոյանը դարձավ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տամպերեում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մինչև 55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը, հաղթելով ֆինն, կորեացի և իրանցի մարզիկներին, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին: Երրորդ տեղի համար գոտեմարտում էլ Մինասյանը հավասար գոտեմարտում միայն զգուշացումներով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Էմին Սեֆերշաևին:

Մինչև 66 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթեց մոլդովացի Վալենտին Պետիչին, այնուհետև 9:0 հաշվով ջախջախեց ուկրաինացի Անդրեյ Պարցեյին: Քառորդ եզրափակիչում Ամոյանը տուշեով մաքուր հաղթանակ տարավ ադրբեջանցի Նամազ Ռուստամովի նկատմամբ, կիսաեզրափակչում առավելության հասավ թուրք Մուրատ Ֆիրաթի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Այստեղ Ամոյանի մրցակիցը իրանցի Ավին Կավիյանինեջադն էր: Գոտեմարտն ավարտվեց 3-3 հաշվով, քանի որ վերջին միավորը վաստակել էր իրանցի ըմբիշը, հաղթանակը շնորհվեց նրան, իսկ Ամոյանը բավարարվեց արծաթե մեդալով:

Մինչև 120 կգ քաշային կարգում Դավիթ Հովասափյանը մեկնարկում երկու հաղթանակ տարավ՝ պարտության մատնելով գերմանացի Ֆրանց Ռիխտերին և թուրք Բուրակ Չակիրչային: Քառորդ եզրափակիչում Հովասափյանը զգուշացումներով՝ 1-2 հաշվով պարտվեց ռուսաստանցի Գեորգի Գաջինովին և ավարտեց ելույթները մրցաշարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]