Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանում ընթանում է Հասան Ռոուհանիի երդմնակալությունը. Ներկա է նաև Սերժ Սարգսյանը

Իրանում ընթանում է Հասան Ռոուհանիի երդմնակալությունը. Ներկա է նաև Սերժ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանում սկսվել է երկրի վերընտրված նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Irna գործակալությունը, Թեհրան է ժամանել և արարողությանը ներկա է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Արարաղությանն ընդհանուր առմամբ ներկա է արտերկրի 100 պատվիրակություն, այդ թվում՝ են 8 երկրների նախագահներ, խորհրդարանների 19 խոսնակներ, 9 փոխնախագահներ և վարչապետներ, խորհրդարանների 7 փոխնախագահներ, 11 արտգործնախարարներ և այլն:

Ընթացիկ տարվա մայիսի 19-ին Իրանում տեղի ունեցած 12-րդ նախագահական ընտրություններին Հասան Ռոուհանին վերընտրվել է երկրորդ անգամ՝ ձայների 57 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]