1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրք և իրանցի հնագետները պեղումներ են անցկացնում Վանում. հայտնաբերվել են նախաքրիստոնեական շրջանի բազմաթիվ հուշարձաններ

Թուրք և իրանցի հնագետները պեղումներ են անցկացնում Վանում. հայտնաբերվել են նախաքրիստոնեական շրջանի բազմաթիվ հուշարձաններ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմական Հայաստանի որոշ տարածքներում ներկայում պեղումներ են անցկացվում: Թուրք հնագետները իրանցի հնագետների հետ միասին պեղումներ են անցկացնում Վանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի և տեղի հնագիտական ընկերության միջոցներով պեղումներ են անցկացվում նաև Անիում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 4-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը պատմական Հայաստան կատարած ուխտագնացության արդյունքներն ամփոփեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

«Տեղի թուրք հնագետները  իրանցի հնագետների խմբի հետ պեղումներ են կատարում Վանի տարածքում: Իրանական հնագետներից տեղեկություններ ունենք, որ հայտնաբերվել են նախաքրիստոնեական շրջանի բազմաթիվ հուշարձաններ, հնադարյան մարդու ոսկորներ, բնակարանների հետքեր: Վանում ժայռափոր կառույցի վրա պահպանվել են ասորական և ուրարտական արձանագրություններ: Հետաքրքիր արձանագրություններ են պահպանվել նաև բերդի ամբողջ տարածքում»,-ասաց Էդիկ Մինասյանն ու հավելեց, որ բերդից երևում է Քաղաքամեջն ու Այգեստանը՝ ավերված վիճակում:

Մինասյանի խոսքով՝ ներկայում պեղումներ են անցկացնում նաև Անիում: «Պեղումները կատարվում են պարիսպների շրջակայքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և տեղի հնագիտական ընկերության միջոցներով: Կարծես՝ հայտնաբերվում են պարիսպների հիմքի վրա կառուցված հնագույն բերդի մնացորդները»,-նշեց նա:

Էդիկ Մինասյանը նկատել էր, որ վերջին ժամանակներում շատացել են նաև շինարարական աշխատանքները՝ հատկապես Կարսի բերդի տարածքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]