Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վլադիմիր Կլիչկոն բռնցքամարտից հեռանալու մասին անսպասելի հայտարարարություն է տարածել

Վլադիմիր Կլիչկոն բռնցքամարտից  հեռանալու մասին անսպասելի հայտարարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիր Կլիչկոն տեսաուղերձով անակնկալ հայտարարություն է արել`  ասելով, որ հեռանում է բռնցքամարտից:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տարածված հայտարարությունում Կլիչկոն նշել է, որ գիտակցաբար է կայացրել իր որոշումը:

«Որպես սիրողական և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ես կարողացա հասնել այն ամենին, ինչի մասին երազել էի, և այժմ  ցանկանում եմ սպորտից հետո սկսել իմ երկրորդ կարիերան։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես իմ ընտանիքին, իմ թիմին ու իմ երկրպագուներին»,-նշել  է Կլիչկոն։

 41-ամյա Կլիչկոն իր 21 տարվա կարիերայի ընթացքում 69 մարտերից հաղթանակ է տարել 64-ում:  Ապրիլի 29-ին կայացած վերջին մարտում  11-րդ ռաունդում Կլիչկոն պարտություն է կրել աշխարհում բռնցքամարտի ծանր քաշային չեմպիոն  Էնթոնի Ջոշուայից: Երկրորդ մենամարտը պետք է կայանար նոյեմբերի 11-ին Լաս-Վեգասում:

               

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]