Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գարեգին Մելքոնյանը լավատես է Հայաստանում 3,2 տոկոսից ավելի տնտեսական աճ արձանագրելու հարցում

Գարեգին Մելքոնյանը լավատես է Հայաստանում 3,2 տոկոսից ավելի տնտեսական աճ 
արձանագրելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը լիահույս ու լավատես է 2017 թվականին Հայաստանի տնտեսական աճի հարցում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարարը նշեց, որ այս տարվա առաջին վեց ամիսների արդյունքները դրական են և տնտեսական ակտիվության 6,1 տոկոս աճ է արձանագրվել: 
«Ցանկացած չափի աճ ունենալու պարագայում մենք կարող ենք ավելիին ձգտել: Պետք է ձգտել, քանի որ տնտեսական, առևտրային, ներդրումային ու այլ բնույթի հարցերում դրական, շարունակական դինամիկա ունենալու համար ներկա պատկերը կարող է հիմք տալ ունենալ ավելին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց նա:

Մելքոնյանը նշեց, որ երբ Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՆԱ-ի աճը ամփոփի՝ այս ժամանակահատվածի համար դրական ցուցանիշեր կունենանք, սակայն դա չի նշանակում, որ պետք է բավարարվել: Նրա խոսքով, բոլոր ծրագրերը, միջազգային հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ակտիվացումը, ներդրումային ծրագրերը, համապատասխան գործիքների կատարելագործումն  ուղղված են նրան, որպեսզի ցուցանիշերը պահպանվեն և զարգանան: 
Ինչ վերաբերում է պետական բյուջեի նախագծով 2017 թվականի համար 3,2 տոկոս տնտեսական աճը գերազանցելուն՝ փոխնախարարը նշեց. «Ինչո՞ւ ոչ: Տարվա համեմատաբար ակտիվ շրջանն առջևում է: Բոլորս էլ գիտենք, որ տնտեսական ակտիվ շրջանը համարվում է երկրորդ կեսը: Ես լիահույս եմ և լավատես»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]